Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը շարունակում է վախենա՞լ ազատ խոսքից ու անակնկալ հարցերից․ ասուլիս՝ «ընտրյալ» ԶԼՄ-ներով

Քոչարյանը շարունակում է վախենա՞լ ազատ խոսքից ու անակնկալ հարցերից․ ասուլիս՝ «ընտրյալ» ԶԼՄ-ներով
Քաղաքականություն
12:16, 25 май 2021
Ողջ ներուժով և կարողությամբ նախընտրական պայքարի նետված «Հայաստան» դաշինքի հիմնադիր Ռոբերտ Քոչարյանը շարունակում է դեռ նախագահության տարիների իր «ավանդույթը» և զգուշանում լրագրողների հանպատրաստից հարցերից։ Դա է պատճառը, որ նախընտրական դաշինքը չի հայտարարել այսօրվա ասուլիսի մասին և թաքուն է պահել այն։  

Քիչ առաջ մեկնարկել է նրա և դաշինքի ասուլիսը, որին, թերևս, հրավիրվել են նախընտրելի լրագրողներ, որոնք անցանկալի հարցեր չեն տալու Քոչարյանին ու նրա թիմակիցներին։