Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երեւանում է

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երեւանում է
Քաղաքականություն
10:29, 26 май 2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել  է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆին։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Երեկ Զարիֆը Բաքվում էր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է՝ «այսօր դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին ձեր հայտարարության համար: Դա շատ կարևոր է: Մենք պատրաստ եք ցանկացած դեր խաղալ ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման հարցում», - նշել է Իրանի ԱԳ նախարարը:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆը նաև շնորհավորել է Ալիևին ադրբեջանական հողերը վերադարձնելու համար:

Սա Իրանի արտգործնախարարի երկրորդ այցն է Ադրբեջան և Հայաստան՝ ղարաբաղյան պատերազմից հետո: