Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հենց մեր դաշնակիցներն են հորդորում չսրել իրավիճակը և փորձել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով»․ Ռուբեն Ռուբինյան

«Հենց մեր դաշնակիցներն են հորդորում չսրել իրավիճակը և փորձել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով»․ Ռուբեն Ռուբինյան
Քաղաքականություն
13:41, 26 май 2021
ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով այն տեսակետներին, որ եթե հայկական կողմը Սյունիքում ռազմական գործողությունների չի դիմում, ապա չի կարող ակնկալել իր դաշնակիցների աջակցությունը, ասաց, որ նախ հենց մեր դաշնակիցներն են հորդորում չսրել իրավիճակը և փորձել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, և հետո, այն դաշնակցային ֆորմատները, որոնցում մենք ներգրավված ենք, ունեն հստակ հոդվածներ կոնկրետ դեպքերի վերաբերյալ։ «Մենք ոչ թե, ոչ մի բան չանելով խնդրում ենք մեզ օգնել, այլ մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա, հստակ հոդվածով, ընդ որում խոսքը գնում է և՛ ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով դիմելուն, և՛ հայ-ռուսական երկկողմ պայմանագրի հիման վրա վարչապետի նամակին, և մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները կաջակցեն մեզ այս հարցը լուծելու գործում», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։