Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդեն աշխարհը հասկացել է, որ ատելության խոսքը դա կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է․ Հովհաննես Իգիթյան․ Տեսանյութ

Պարոն Հակոբյան, պատահական չի, որ Ձեր զեկույցի մեջ ատելության խոսք հասկացությունը բավականի զգալի տեղ է զբաղեցրել և մտահոգություն։ Միայն Հայաստանում չի այդ խնդիրը, ես տարբեր միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, ԵԽԽՎ-ում մասնակցել եմ քննարկումների և բանաձևերի, որտեղ հիմնական թիրախը, խնդիրը համարվում էր ատելության խոսքը։ Բայց ատելության խոսքի դեմ պայքարելու համար այդ երևույթի բովանդակությունը անատոմիան, էությունը մենք պետք է հասկանանք, այլ կերպ անհնար է»,-այսօր ԱԺ իր ելույթի ժամանակ դիմելով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է  ՀՌԱՀ 2020 թվականի գործունեության տարեկան հաղորդումը։ 

Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ մենք պետք է Եվրոպայի, քաղաքակիրթ աշխարհի փորձն ուսումնասիրենք, որովհետև արդեն բոլորը հասկանում են, որ ատելության խոսքը որևէ կապ չունի խոսքի ազատութան հետ։ 
 
Պատգամավորը նշեց, որ եթե կա ատելության խոսք, նշանակում է՝ կա պատվեր, եթե կա պատվեր, ուրեմն, կա գումար, եթե կա գումար, ուրեմն մենք գալիս ենք կոռուպցիայի։ 

«Արդեն աշխարհը հասկացել է, որ ատելության խոսքը դա կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է»,-ասաց Հովհաննես Իգիթյանը։