Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուղղում․ Ռոբերտ Քոչարյանի՝ բանակում չծառայածների նախընտրական ցուցակը. 14-ից 7-ը չեն ծառայել

Ուղղում․ Ռոբերտ Քոչարյանի՝ բանակում չծառայածների նախընտրական ցուցակը. 14-ից 7-ը չեն ծառայել
Քաղաքականություն
14:48, 26 май 2021
Տեքստի սկզբնական տարբերակը պարունակում էր սխալ տեղեկություն։ Այն ուսումնասիրվել և ուղղվել է FactCheck-ի կողմից։ Տեքստի սկզբնական տարբերակում նշված էր, որ Գեղամ Մանուկյանը չի ծառայել բանակում և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի առաջին 20 համարների 14 թեկնածուներից 8-ը չեն ծառայել բանակում։ MediaNews-ի հոդվածում ներկայացվել էր, որ Գեղամ Մանուկյանը չի ծառայել բանակում, քանի որ Մանուկյանի կեսագրության բաց աղբյուրներում չկար տեղեկություն Մանուկյանի՝ ծառայած լինելու մասին։ Media.am-ի կատարած ուսումնասիրության համաձայն պարզվել է, որ Գեղամ Մանուկյանը, այնուամենայիվ ծառայել է բանակում։

Այսօր արդեն հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի  նախընտրական ցուցակի առաջին 20 անունները։

Ուշագրավ է, որ Քոչարյանի գլխավորած դաշինքի թեկնածուների նախընտրական ցուցակի առաջին համարներում տեղ են գտել մարդիկ, ովքեր ո՛չ ծառայել են բանակում, ո՛չ էլ երբևէ առնչություն են ունեցել բանակի հետ։  Այն ինչ, հայաստանյան ընդդիմությունը պատերազմից հետո անընդհատ թբկահարում էր ու «դոշ էր ծեծում» բանակը կազմաքանդելու մասին։

MediaNews-ը սկսում է շարք, որտեղ կներկայացնենք թե արտահերթ ընտրություններում իրենց թեկնածությունները առաջադրած կուսակցությունների ու դաշինքների ցուցակներում ընդգրկված անձանցից ովքեր են ծառայել բանակում։

1․Ռոբերտ Քոչարյան

2․Իշխան Սաղաթելյան    —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

3․Աննա Գրիգորյան

4․Վահե Հակոբյան

5․Արﬔն Գևորգյան          —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

6․Լիլիթ Գալստյան

7․Արմեն Ռուստամյան

8․Սեյրան Օհանյան        

9․Էլինար Վարդանյան

10․Արծվիկ Մինասյան  —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

11․Արթուր Ղազինյան  —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

12․Քրիստինե Վարդանյան

13․Գեղամ Մանուկյան 

14․Աղվան Վարդանյան 

15․Ագնեսա Խամոյան

16․Անդրանիկ Թևանյան  —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

17․Մխիթար Զաքարյան   

18․Հռիփսիﬔ Ստամբուլյան

19․Աշոտ Սիմոնյան   —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

20․Արմեն Չարչյան   — ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

Ստացվում է, որ Քոչարյանի գլխավորած դաշինքի նախընտրական ցուցակի  առաջին 20 համարի  14-ից 7-ը չեն ծառայել բանակում:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:

Այս հոդվածում ուղղումներն արված են ելնելով փաստերի ստուգման ծրագրի կողմից պատրաստված Կեղծ լուր․Գեղամ Մանուկյանը բանակում չի ծառայել հոդվածի։