Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեսնում ենք որոշակի խախտումներ, բայց դա պետք է արձանագրել և հետո միայն տալ լուծումներ․սա հնարավոր չէ անել այն ռեսուրսներով, որն այսօր ՀՌԱՀ-ն ունի․ Նազելի Բաղդասարյան․ Տեսանյութ

«Եկեք մի բան հասկանանք, որ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատժիչ գործառույթ կամ մահակ չէ լրատվամիջոցների գլխին։ Եվ շատ դեպքերում մենք ակնկալում ենք այնպիսի գործառույթներ, որոնք օրենքով վերապահված չեն, սա իհարկե խնդիր է»,- այդ մասին ԱԺ-ում ՀՌԱՀ 2020 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Երկրորդ կարևոր հանգամանքն ըստ պատգամավորի՝ այն է, որ երբ իրենք տեսալսողական մեդիայի օրենքն ընդունում էին, փորձում էին տալ կարգավորումներ, որոնք օրենսդրական մակարդակում հնարավորինս թափանցիկություն և գործունեության հստակ երաշխիքներ կստեղծեն, բայց պատգամավորը հավատացրեց, որ աշխարհի ամենալավ օրենքներով էլ կարելի է ունենալ վատ արդյունքներ, այստեղ մեկ խնդիր է առաջանում, որ մենք ունենք կարգավորող մարմին, բայց արդյո՞ք այս մարմինն ունի բավականաչափ հնարավորություն՝ հակազդելու համար։ 

«Ինչու՞ եմ ես այս հարցը բարձրացնում, որովհետև փոքրիշատե ոլորտին տեղյակ լինելով՝ կարող եմ ասել, որ ամբողջությամբ վերահսկողության տակ պահելու և մոնիտորինգ իրականացնելու համար պետք են ռեսուրսներ, այդ թվում նաև ֆինանսական, որպեսզի ամբողջ սպեկտորով կարողանան հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործառույթը վերահսկել։ Ի՞նչ է տեղի ունենում, շատ դեպքերում, այո,՛ մենք տեսնում ենք անգամ որոշակի խախտումներ, բայց դա պետք է արձանագրել և արձանագրելուց հետո միայն տալ լուծումներ, սա հնարավոր չէ անել այն ռեսուրսներով գոնե, որն այսօր ՀՌԱՀ-ն ունի։ Թերևս պետք է մտածել  բյուջեի ավելացման համար, եթե մենք ուզում ենք այդ լծակները և մեխանիզմները հստակ գործադրել»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։