Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինվեք համբերությամբ մինչև ԿԸՀ-ն հրապարակի «Հայաստան» դաշինքի ամբողջական ցուցակը․ Արամ Վարդևանյան

Զինվեք համբերությամբ մինչև ԿԸՀ-ն հրապարակի «Հայաստան» դաշինքի ամբողջական ցուցակը․ Արամ Վարդևանյան
Քաղաքականություն
17:21, 26 май 2021
«Ինչպես գիտեք այսօր հրապարակվեց «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին քսան անձանց անունները»,- այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ու հավելեց․ «ԿԸՀ-ում՝ «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչները լինելու են Վահագն Մատինյանը, Նարեկ Վարդանյանը և ես»։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի ամբողջական ցուցակին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողներին խորհուրդ տվեց զինվել համբերությամբ մինչև ԿԸՀ-ն հրապարակի դաշինքի ամբողջական ցուցակը։ 
 
Լրագրողների հարցին՝ կա՞ն կանխատեսումներ, որ ոչ մի ուժ 50+1 տոկոս չի հավաքելու, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվելու, կա՞ն ուժեր որոնց հետ բացառելու եք կոալիցիա կազմելը՝ Վարդևանյանն արձագանքեց․ «Ներկայիս իշխանության և այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ «Հայաստան» դաշինքը բացառում է որևէ տեսակի համագործակցություն, սա արձանագրված է դաշինքի կողմից, որը կարծում եմ առավել քան տրամաբանական արձագանք է»։