Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ
Քաղաքականություն
18:48, 26 май 2021
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը նույնպես կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեց նախընտրական ցուցակը, որը գլխավորում է Դավիթ Սանասարյանը։

Վերջինս նշեց, որ բացառում են կոալիցիա կազմել ներկա և նախկին իշխանությունների հետ։

«Կարծում եմ՝ ժողովուրդը կմերժի և՛ նախկիններին, և՛ ներկաներին։ Թույլ չենք տալու, որ ժողովուրդը մնա ներկաների և նախկինների ընտրության մեջ։ Մենք մեր քաղաքականությունն այնպես ենք կառուցելու, որ քաղաքացուն այլընտրանք տանք։ Հեղափոխությանը մասնակցած քաղաքացիները պետք է իմանան, որ այն պատգամը, որը ներկայացրել են, այդ պատգամը շարունակողներ կան»,-ասաց Դավիթ Սանասարյանը։