Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը չի բացառում, որ կգնա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու ճանապարհով․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի բացառում, որ կգնա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու ճանապարհով․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
18:51, 26 май 2021
Հայաստանը չի բացառում, որ կգնա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու ճանապարհով։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելուն, այդ հարցը հենց առաջին օրերից էլ քննարկման առարկա եղել է, շարունակում է քննարկման առարկա լինել։ Այնտեղ ուղղակի կան նրբություններ, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած՝ նախապես նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Մենք երբեք չենք բացառել և չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար։»,- հայտարարեց Փաշինյանը։