Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհապաղ պահանջում ենք ՀՀ ԱԽ արտահերթ նիստի հրավիրում ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ

Անհապաղ պահանջում ենք ՀՀ ԱԽ արտահերթ նիստի հրավիրում ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ
Քաղաքականություն
11:16, 27 май 2021
7-գումարման Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գոիծողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,

Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝

անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ»։