Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում է. Անդրանիկ Քոչարյան

Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում է. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
14:13, 27 май 2021
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը գտնվում է Մոսկվայում, նա շատ կարևոր գործուղման է:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ եթե Վաղարշակ Հարությունյանը նպատակահարմար գտնի, ապա փակագծեր կբացի այցելության մասին:

Նշենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Վաղարշակ Հարությունյանը մեկնելու է Մոսկվա՝ հանդիպում և քննարկում ունենալու ՌԴ պաշտպանության նախարարի հետ:

Վաղարշակ Հարությունյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա: