Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անռիվա» ընկերությունների սեփականատերը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակի 18-րդ համար

«Անռիվա» ընկերությունների սեփականատերը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակի 18-րդ համար
Քաղաքականություն
14:44, 27 май 2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի 18-րդ համարում գործարար Հռիփսիﬔ Ստամբուլյանն է։ Նա «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահն է, կուսակցությանը միացել է մայիսի 5-ին արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Արդյո՞ք կին գործարարը առնչություն ունի Վահե Հակոբյանի կամ Քոչարյանի բիզնեսներին, մեզ դեռ չի հաջողվել պարզել։ 

Հռիփսիմե Ստամբուլյանը շուրջ 10 տարի առաջ հիմնադրել է  «Անռիվա-Տրանս» ՍՊԸ-ն, այնուհետև հիմնադրել է «Անռիվա-Տուր» ՍՊԸ-ն։

Ընկերությունները զբաղվում են բեռնափոխադրումներով ու տուրիզմով։ Նրան է պատկանում նաև Կասկադում՝ Թամանյան 1 հասեցում գտնվող «Բեյրութ» ռեստորանը, ինչպես նաև անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող «Անռիվա Ռիելթի» ընկերությունը։ 

Նշենք, որ հրապարակվել է միայն «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի դեռևս առաջին 20 անունները։ Քանի գործարար է ներգրավված Ռոբերտ Քոչարյանի դաշինքում դեռ հայտնի չէ։ Երեկ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ ամբողջական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմած «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավարը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է։