Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապահովվի Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման գործընթացը

Կապահովվի Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման գործընթացը
Քաղաքականություն
17:58, 27 май 2021
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունը իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ձևով։ 2020 թ. պետբյուջեով նշված գործընթացների իրականացման
համար նախատեսված է 3,3 մլրդ դրամ, որը կանխատեսվել է հաշվի առնելով, որ միջոցառման շահառուների թիվը
կկազմի շուրջ 684։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է միջոցառման շահառուների քանակի, տրամադրված օժանդակության չափի և կանխատեսվող սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների վերաբերյալ վերլուծություն: Այսպիսով, ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 918, տրամադրված օժանդակության ծավալը շուրջ 83 մլրդ։ 2021 թ.-ին անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 5,38 մլրդ դրամ: Որոշմամբ առաջարկվել է միջոցառմամբ տարեկան չծախսված 377 մլն դրամի չափով նախատեսված գումարը ազատ եկամտի հաշվին հատկացնել կիսամյակում: