Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լրացումներ՝ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրում

Լրացումներ՝ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրում
Քաղաքականություն
18:05, 27 май 2021
Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող տնտեսավարողների համար տարբերակված աջակցություն հատկացնելու նպատակով։ Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակում սերմ ներմուծած և սերմերի ներմուծման ավելացված արժեքի հարկով հարկվող տնտեսավարողներին կտրամադրվի՝ 1 կգ-ի հաշվով լրացուցիչ 20 դրամ։

Համապատասխան որոշման ընդունման կապակցությամբ մատակարարների կողմից ներմուծված և ներմուծման ԱԱՀ-ով հարկված սերմերի
քանակը 2020 թ. համար կազմել է 1557.7 տ, որի շրջանակում պետբյուջեում լրացուցիչ ծախսերը հաշվարկելու համար ուսումնասիրվել է մատակարարների կողմից ներմուծված 1 կգ սերմի ձեռքբերման գները։ Ըստ հիմնավորման՝ փոխհատուցման ենթակա լրացուցիչ գումարը կազմում է շուրջ 31.2 մլն դրամ: Արդյունքում ակնկալվում է բարձրացնել ծրագրի արդյունավետությունը, ավելացնել հանրապետությունում բարձրորակ աշնանացան ցորենի սերմերի ներմուծման և մատակարարման ծավալները, ցորենի ցանքատարածքները։