Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ասում է՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա, եթե ուզում եք անարյուն ձևով հարցը լուծվի, Ադրբեջանին ստիպեք վերադառնան ելման դիրքեր. վերլուծաբանը՝ Փաշինյանի առաջարկի մասին

Հայաստանն ասում է՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա, եթե ուզում եք անարյուն ձևով հարցը լուծվի, Ադրբեջանին ստիպեք վերադառնան ելման դիրքեր. վերլուծաբանը՝ Փաշինյանի առաջարկի մասին
Քաղաքականություն
19:52, 27 май 2021
Վերլուծաբան Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեկնաբանել է ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանային լարմանը լուծում տալու առաջարկը:

«Ավելի պարզ, թե ինչ է առաջարկում Հայաստանը։

Հայաստանն ասում է. միջազգային հանրություն ջան՝ մասնավորապես ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա, եթե ուզում եք անարյուն ձևով հարցը լուծվի, Ադրբեջանին ստիպեք վերադառնան ելման դիրքեր (Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, որտեղ ամենալարվածն է), մենք էլ մեր զորքերը հետ կքաշենք։ Դուք բերեք դիտորդներ տեղադրեք, քարտեզով նայենք, հստակեցնենք, խնդիրը լուծենք, թողեք գնացեք։

Բայց եթե հանկարծ դուք էլ ՀԱՊԿ-ի պես քայլեր չձեռնարկեք, ապա մեր բանակի առաջ խնդիր կդրվի ու բախման պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի ու լռողների վրա։


Ու ամենակարևորը, Հայաստանի տարածքը ամեն պարագայում մաքրվելու է»։