Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի կապակցությամբ և զսպվածության կոչ արել

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի կապակցությամբ և զսպվածության կոչ արել
Քաղաքականություն
22:09, 27 май 2021
Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից ամենաթարմը 2021 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինվորների գերեվարումն է: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունում. գրում է Factor.am-ը:

«Ֆրանսիան կողմերին կոչ է անում՝ առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքից»,- ասվում է հաղորդագրությունում։ Դրանում նաև նշվում է, որ երկու երկրների միջև սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան պետք է իրականացվի կողմերի միջև բանակցությունների միջոցով: