Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը Գլխավոր դատախազի թեկնածու է ներկայացրել ԱԺ-ին

Արայիկ Հարությունյանը Գլխավոր դատախազի թեկնածու է ներկայացրել ԱԺ-ին
Քաղաքականություն
19:53, 08 февраль 2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր Ազգային ժողովին եմ ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար: Սա համարում եմ կարևոր կադրային որոշում՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի առանցքային դերը իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում:

Հիմք ընդունելով Գուրգեն Ներսիսյանի անցած ճանապարհը, ավելի քան 12 տարվա դատախազական և 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձը, նրա մասնագիտական ու մարդկային որակները, արհեստավարժ, սկզբունքային ու սրտացավ մոտեցումները առկա հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպես նաև նրա զգալի վաստակը 2016թ. և 2020թ. Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների փաստագրման գործում՝ վստահ եմ, որ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում նա շոշափելի բարեփոխումներ կապահովի իրավապահ համակարգում և կկարողանա որակական նոր մակարդակի բերել քրեական արդարադատությունը»: