Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որդուս ընկերը, որը նույն խրամաբջիջի մեջ որդուս հետ պառկած է եղել` զոհվել է, արկը չէր կարող որոշեր, թե ում կպներ. Փաշինյան

Որդուս ընկերը, որը նույն խրամաբջիջի մեջ որդուս հետ պառկած է եղել` զոհվել է, արկը չէր կարող որոշեր, թե ում կպներ. Փաշինյան
Քաղաքականություն
15:17, 28 май 2021
«Մեզ ասում են պատերազմի ժամանակ ասել եք հաղթելու ենք, բա պատերազմի ժամանակ ի՞նչ ասենք` ասենք պարտվելու՞ ենք: Հետո էլ ասեիք` դուք հաղթանակի համար չէիք պայքարում, դուք պարտության համար էիք պայքարում: Ասում են՝ չեք ասել, որ մենք տարածքներ ենք կորցնում, ոչ չենք ասել: Քարտեզ է հրապարակվել, որտեղ ցույց է տրվել, որ ամբողջ հարավային շրջանը, որ Թալիշը կորսված է»,- ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ:

Փաշինյանն անդրադառնալով իր որդու վերաբերյալ ասեկոսեներին` նշեց. «Սկզբից փորձում էին ասել, թե վարչապետի որդին չի եղել բանակում, հետո պարզվեց որ առաջնագծում է եղել: Հետո սկսեցին ասել` ճիշտ է առաջնագծերում է եղել, բայց ապահով տեղում է եղել: Բայց պարզվեց որդուս ընկերը նույն խրամաբջիջի մեջ իրար հետ պառկած` մարմիններով իրար կպած` զոհվել է: Այդ արկը չէր կարող որոշեր, թե այդ երկու տղաներից որ մեկը պետք է լինի զոհվողը»:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` այդ տղայի անուն ազգանունը կա, հասցեն կա, հեռախոսահամարը կա, բայց միևնույն է, հիմա էլ ասում են 1800 զոհ են տվել, որ վարչապետի որդուն էվակուացնեն. «Վարչապետի որդուն ոչ մեկը չի էվակուացրել, վարչապետի որդին իր ստորաբաժանումների հետ նահանջել է ինչպես ուրիշները»: