Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է ԱԺ և գնդակահարելու ժողովրդի առաջնորդներին. Փաշինյան

Ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է ԱԺ և գնդակահարելու ժողովրդի առաջնորդներին. Փաշինյան
Քաղաքականություն
15:31, 28 май 2021
Վարչապետի պաշտոնակատարն այսօր Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ հիշատակեց հոկտեմեբերի 27-ը. «Մեզ ասում են ձեր ժամանակ պատերազմ է եղել, ձեր ժամանակ էլ հոկտեմբերի 27 է եղել, դե Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան եկեք պատասխան տվեք նրա մասին, որ ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է ԱԺ և գնդակահարելու է ժողովրդի առաջնորդներին»:

Փաշինյանը հետևյալ հարցադրումն արեց`ուղղված նախկին իշխանություններին. «Ձեզ թվում է թե դուք հոկտեմեբրի 27-ի համար պատասխան չե՞ք տալու: Ասում են վարչապետը Թուրքիայի գործակալն էր, էլ ինչ պետք ա լիներ, հենա եղավ: Բա 1999թ Հայաստանի ղեկավարը` Թուրքիայի գործակալը էլ ինչ պետք է աներ` ժողովրդի առանջորդներին գնդակահարեր խորհրդարանի դահլիճում, երկիրը թալաներ միլիարդներով, հանրապետությունից դուրս տաներ փողեր, սափրագլուխների բանակներով երիտասարդությանը ճնշեր, երիտասարդներին տաներ բանակ ու կերակրեր անասնակերով»: