Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

Քաղաքականություն
Այսօր Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի աշխատանքային հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են առկա սուր խնդիրները։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Ռուսաստանի նախարարն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը. «Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, ինչպես նաև այս պահին առկա մյուս սուր խնդիրները»,-նշել է Շոյգուն։
«Այսօր մենք կքննարկենք համագործակցության մեր բոլոր ուղղությունները, որոնք իմ կարծիքով հաջող են զարգանում»,-ասել է Վաղարշակ Հարությունյանը։