Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանեցյանն իր դաշինքի ցուցակում ընդգրկել է մի անձի, ում դեմ իր իսկ ղեկավարած կառույցի միջոցով քրեական գործ էր հարուցել ու մեղադրանք առաջադրել․ Տարոն Չախոյան

Վանեցյանն իր դաշինքի ցուցակում ընդգրկել է մի անձի, ում դեմ իր իսկ ղեկավարած կառույցի միջոցով  քրեական գործ էր հարուցել ու մեղադրանք առաջադրել․ Տարոն Չախոյան
Քաղաքականություն
18:32, 28 май 2021

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի 11-րդ  համարը Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն է։

Ուշագրավ է, որ 2019 թվականի ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Միհրան  Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

2019 թվականի ապրիլի 18-ին,երբ դեռ ԱԱԾ տնօրեն էր Արթուր Վանեցյանը, ԱԱԾ աշխատակիցների ներկայությամբ խուզարկության էր ենթարկվել Միհրան Պողոսյանի առանձնատունը։

Ստացվում է, Վանեցյանն իր  դաշինքի ցուցակում ընդգրկել է մի անձի, ում դեմ ժամանակին իր իսկ ղեկավարած կառույցի միջոցով քրեական գործ էր հարուցվել ու մեղադրանք էր առաջադրվել»։