Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այց է կատարել Մոսկվա

Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այց է կատարել Մոսկվա
Քաղաքականություն
21:23, 28 май 2021
Մայիսի 23-28-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։

Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։