Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը մեծ գումար է վճարել Gallup-ին՝ Փաշինյանի վարկանիշը ցածր ներկայացնելու համար․ Medianews

Քոչարյանը մեծ գումար է վճարել Gallup-ին՝ Փաշինյանի վարկանիշը ցածր ներկայացնելու համար․ Medianews
Քաղաքականություն
00:13, 29 май 2021
Որքան մոտենում են արտահերթ ընտրությունները, այնքան գնալով էլ ավելի կանխատեսելի է դառնում Նիկոլ Փաշինյանի հավանական հաղթանակը: Սակայն այս օրերին ընդդիմադիրները ամեն կերպ փորձում են համոզել հանրությանը, որ իբրև թե Փաշինյանի վարկանիշն իջել է: Գրում է Medianews-ը։

Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում Ռոբերտ Քոչարյանի շտաբը: Ինչպես մեզ հայտնեցին մեր հավաստի աղբյուրները, վերջին օրերին Քոչարյանի կողմնակիցները բավականին մեծ գումար են վճարել GALLUP International Association-ին, որպեսզի վերջիններս առաջիկա օրերին հնարավորինս ցածր ներկայացնեն Փաշինյանի վարկանիշը: 

Չնայած հանրությունը հստակ գիտակցում ու պատկերացնում է, որ որքան էլ փորձեն ցածր ներկայացնել Փաշինյանի վարկանիշը, միևնույն է, նա առաջատարն է եղած թեկնածուներից ու ըստ ամենայնի կհաղթի ընտրություններում: