Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում խաղաղապահ զորախմբի գնդապետ Դմիտրի Պերեպելկինը ճեպազրույց է տվել

Արցախում խաղաղապահ զորախմբի գնդապետ Դմիտրի Պերեպելկինը ճեպազրույց է տվել
Քաղաքականություն
13:32, 29 май 2021
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել Արցախում հրադադարի և ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի դիտարկման խնդիրները»,- ըստ ՌԴ ՊՆ-ի, այդ մասին հայտնել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը:
«Անցած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքեր և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ  չեն արձանագրվել:

Մայիսի 21-ին ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի քսան ավտոմեքենաների ավտոշարասյունների անվտանգ անցումը: Նրանցից  12-ը Բերձորի միջանցքով՝ հյուսիսային և հարավային ուղղություններով և ութը Շուշի-Կարմիր Շուկա երթուղով:

Մայիսի 23-ին ռուս խաղաղապահները 127 ուխտավորների ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր:

Մայիսի 25-ին զորամիավորման ռազմական անձնակազմը, ռուսական «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, իրականացրել է մարդասիրական գործողություն՝ Խնկավան բնակավայրերի բնակիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Հումանիտար բեռի ընդհանուր քաշը կազմել է 5 տոննա: 174 մարդ օգնություն է ստացել:

Տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացումը շարունակվում են ռուսական ինժեներական վաշտի կողմից: Մինչ օրս ստուգվել է 1844 շենք, մաքրվել է ավելի քան 657 կիլոմետր ճանապարհ, 2,121 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25,613 պայթուցիկ օբյեկտ:

Մենք գտնվում ենք թիվ 5 դիտակետի տարածքում, որը տեղակայված է Շուշի բնակավայրի տարածքում, որտեղ Ռուսաստանի զինված անձնակազմը միջոցներ է ձեռնարկում ՝ ապահովելու ադրբեջանական ավտոշարասյունների անցման անվտանգությունը և վերահսկելու քաղաքացիական բնակչության տրանսպորտային միջոցների տեղաշարժը Բերձորի ճանապարհի երկայնքով:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրները՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների»,-հայտնել է ռուս սպան: