Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սաակաշվիլին Գախարիայի հրաժարականը համարում է «ընդդիմության մեծ հաղթանակը»

Սաակաշվիլին Գախարիայի հրաժարականը համարում է «ընդդիմության մեծ հաղթանակը»
Քաղաքականություն / Միջազգային
20:14, 18 февраль 2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականը որակել է որպես «ընդդիմության մեծ հաղթանակ». գրում է aliq.ge-ն:

«Ուզուրպատոր կառավարության վարչապետը հրաժարական տվեց` չցանկանալով Իվանիշվիլիի արյունահեղության ու մարդկանց մասսայական ցրման պատասխանատվությունն իր վրա վերցնել։ Սա իսկապես միասնական ընդդիմության, Նիկա Մելիայի ու վրաց ազգի մեծ հաղթանակն էր», — ասել է նախկին նախագահն` իր ֆեյսբուքյան կոչում։

Նա կոչ է արել ընդդիմադիր ուժերին` «գնալ ավելի շատ կոնսոլիդացիայի` վրաց ազգի կամքը կատարելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու համար»։

Սրա համար, ըստ քաղաքական գործչի, պետք է գործի դնել դիվանագիտական կորպուսը։