Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոնտեքստից կտրված ու մոնտաժված տեսանյութը նպատակ էր հետապնդում կեղծ ու շինծու միջոցներով վարկաբեկել իշխանությանը

Երեկվանից հայտնի շրջանակները  համացանցում  ակտիվ տարածում են  անորակ մոնտաժված մի տեսանյութ, որտեղ իբրև  թե  Նիկոլ Փաշինյանն ասել է`  «Ղարաբաղը Ադրբեջան է և  վերջ». ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակից Տարոն Չախոյանը:

«Ամբողջական կոնտեքստից կտրված ու անորակ մոնտաժված տեսանյութը հերթական անգամ նպատակ էր հետապնդում  կեղծ ու շինծու միջոցներով վարկաբեկել իշխանությանը։

Ստորև  ներկայացնում եմ երեկ՝  մայիսի 28-ին  Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի  ամբողջական տարբերակը»,- գրել է Չախոյանը: