Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ղալաթ ենք արել՝ չենք դատել, դուք դատեք․ քոչարյանա-սերաժական կլանը և նրանց սատարող ուժերը մի ձայն չպետք է ստանան»․ Փաշինյան

«Ղալաթ ենք արել՝ չենք դատել, դուք դատեք․ քոչարյանա-սերաժական կլանը և նրանց սատարող ուժերը մի ձայն չպետք է ստանան»․ Փաշինյան
Քաղաքականություն
17:03, 29 май 2021
Մեր ամենամեծ առաքելությունը ձեզ հետ ճշմարտության մասին խոսելն է։ Այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին ասաց այսօր՝ մայիսի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նուբարաշենի շտաբում։

«Այո, խոստովանում եմ, պատերազմի ընթացքում ես չեմ կարողացել խոսել ձեզ հետ ճշմարտության լեզվով, որովհետև մի իրավիճակում, երբ դաշտում ամեն րոպե բան է փոխվում, և ամեն ոչ ճիշտ ասված խոսք կարող է դիտարկվել որպես խուճապի տարածում՝ զինվորականները գիտեն, թե թիկունքում հնչած ամեն նախադասությունն ինչ ազդեցություն է ունենում դաշտի վրա»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակցությունների գործընթացի մասին բաց խոսելը նշանակում է ամեն ինչ ձախողել։ «Այո, եղել է շրջան, որ չենք կարողացել»։

Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում նաև նշեց․ «Մեզ շատ են մեղադրում, ճիշտ են անում երևի, ասում են՝ ինչի դրանց մինչև հիմա չեք դատել։

Մենք չենք դատել, ղալաթ ենք արել՝ չենք դատել, դուք, ՀՀ քաղաքացիներդ հանարավորություն ունեք դատեք 2021 թվականի հունիսի 20-ին։ Մենք չենք դատել՝ դուք դատեք։ Էդ քոչարյանա-սերաժական կլանը և նրանց սատարող ուժերը մի ձայն չպետք է ստանան, դատեք դե։ Մեզ էլ դատեք, ժողովուրդ։ Դատի օրը հասել է»,-ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ այս ընտրությունները Փաշինյանի, Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի դատի օրն է։