Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բավական տեսանելի է, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի առաջիկա ակտիվացման հետ կապված դիվանագիտական եռուզեռ է. Ստյոպա Սաֆարյան

Բավական տեսանելի է, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի առաջիկա ակտիվացման հետ կապված դիվանագիտական եռուզեռ է. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն / Հայաստան / Միջազգային
20:44, 18 февраль 2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բավական տեսանելի է, որ ԵԱՀԿ Մինկսի խմբի առաջիկա ակտիվացման հետ կապված դիվանագիտական եռուզեռ է։ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները։ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույց է տեղի ունեցել նախօրեին, իսկ դրան էլ նախորդել է Մինսկի խմբի համանախագահների տեսակապով հանդիպում քննարկում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Բաքվում է գտնվում Թուրքիայի ԱԳ նախարարը, ոչ միայն ստորագրվել են 11 նոր պայմանագրեր, այլ բնականաբար իրենք էլ քննարկում են միացյալ դիրքավորման հարցեր։ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները նույնպես հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել Աղդամում «մոնիթորինգային» կենտրոնի հարցերը։

2011թ․, Կազանի հանդիպումից առաջ այն ժամանակվա ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, պաշտոնապես հայտարարություն արեց  իր հանրահավաքային ակտիվությունը դադարեցնելու մասին, որպեսզի Հայաստանի բանակցողների թիկունքը ամուր լինի։ Ավելին, ՀԱԿ-ը նույնիսկ հայտարարություն արեց սեղանին դրված Կազանյան փաստաթղթի վերաբերյալ, առարկելով Լաչինի միջանցքի առաջարկվող չափերի ու այլնի կապակցությամբ, ինչը լուրջ աջակցություն էր այդ շրջանի իշխանություններին․․․ Իսկ նույն  այդ շրջանի իշխանությունները այս կարևոր փուլում միտինգի են պատրաստվում․․․․ 
ՀԱԿ-ի համակիր չեմ եղել, նախկին իշխանության համակիր՝ առավել ևս, բայց արդարությունը պահանջում է խոսել քաղաքական բարոյականության ու պատասխանատվության այս ահռելի տարբերությունների մասին․․․․»: