Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն անցնում է Trade-in գործիքի կիրառությանը․ Տեսանյութ

Ավտոմեքենաների առք ու վաճառքի ոլորտում մեր երկիրը եւս անցում է կատարելու միջազգային տնտեսության մեջ հաջողված հայտնի համակարգի՝ Trade-in գործիքի կիրառությանը, այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Կստեղծվի նպաստավոր հարկային միջավայր: Այս նորամուծության հետագա զարգացման համար գործադիրը նախատեսում է միջնորդ կազմակերպությանը՝ որպես հարկային գործակալի 10 տոկոսի չափով ազատել եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից: