Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից. Լիլիթ Մակունց

Որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից. Լիլիթ Մակունց
Քաղաքականություն
12:25, 31 май 2021
Արա Այվազյանը հայտարարության բովանդակության հետ կապված առարկություն չի արել։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին արդյոք Արա Այվազյանի հրաժարականը որևէ կապ ունի Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկի հետ։

Լիլիթ Մակունցը նշեց, որ մայիսի 27-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին. «Դրա հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություն չի հնչել։ Մնացյալ դրդապատճաների հետ կապված որևէ բան ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ»,-նշեց Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Զանգեզուրի միջանցքի հարցում կան լավ արդյունքներ՝ Լիլիթ Մակունցն ասաց.

«Ես հակված եմ մեջբերելու ՀՀ վարչապետի պաշտոնական տեսակետը և խոսքերը, ոչ թե Ադրբեջանի նախագահի, ինչը կոչ կանեմ, որ անենք բոլորս։ Վարչապետը նշել է, որ խոսք է գնում և խոսք է գնացել բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, այլ ոչ թե միջանցքի»։

Հարցին՝ այս պահին Ադրբեջանի՞ն պետք է սպասենք, որպեսզի դիտորդների տեղակայումը լինի, Լիլիթ Մակունցը նկատեց՝ որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից։