Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավ կլիներ, որ հեռացող պաշտոնյաները խորհրդավոր տեսքտեր արտաբերելու փոխարեն հստակորեն մատնանշեին «վտանգները»․ Մովսես Հարությունյան

Լավ կլիներ, որ հեռացող պաշտոնյաները խորհրդավոր տեսքտեր արտաբերելու փոխարեն հստակորեն մատնանշեին «վտանգները»․ Մովսես Հարությունյան
Քաղաքականություն
15:47, 31 май 2021
Վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԱԳ նախարարի հրաժարականի և հրաժեշտի տեքստի վերաբերյալ։

Նախ ասեմ, որ հարցադրումներս բացարձակ ուղղված չեն կոնկրետ անձի դեմ, այլ զուտ երևույթին են վերաբերում։

ԱԳ նախարարը հեռանում է խորհրդավոր տեքստ հնչեցնելով՝ վկայակոչելով մեր ազգային շահերը կասկածի տակ դնող ինչ-որ գաղափարներ։ 

1. Լավ կլիներ, որ հեռացող պաշտոնյաները, ովքեր ավելի շատ են տեղեկացված, քան հասարակ քաղաքացիները, հեռանալիս խորհրդավոր տեսքտեր արտաբերելու փոխարեն հստակորեն մատնանշեին այն «վտանգները», որոնք դրդել են իրենց հեռանալ, եթե դրանք իրոք գործնականում առկա են, և ոչ թե միայն սուբյեկտիվ տեսական գնահատականների արդյունք են։ 

2.Ինչպե՞ս է լինում, որ ազգային շահերը վտանգող գաղափարներ կան, բայց միայն ԱԳ նախարարն է հեռանում, իսկ ամբողջ ԱԳՆ-ի ստորաբաժանումը շարունակում է աշխատել։ Միթե կառույցի մյուս աշխատողները համամիտ չեն, որ վտանգ է առկա, թե ավելի պակաս հայրենասեր են, քան հեռացողները։

3. Եթե առկա իրական վտանգ, որը սպառնում է մեր ազգին, ապա ինչո՞ւ է հեռանում առանցքային պաշտոնյան։ Այսինքն իր համար պետական շահը ստորադասվո՞ւմ է ինչ-որ այլ շահերի։ Եթե վտանգն իրական է, ապա կարելի էր մնալ և պայքարել հանուն Հայրենիքի, ու հեռանար այն ժամանակ, երբ իրեն կստիպեին։ 

Հասարակությունը պետք է իմանա, թե ինչ «մութ բաներ» են կատարվում, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք հերթական միքայելմինասյանական գաղտնազերծված ու կեսը սևով փակած երևույթի հետ, որի խորհրդավորությունը լիովին չեզոքացվեց ամբողջական գաղտնազերծումից հետո»։