ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հրաժարական է տվել․ Աննա Նաղդալյանն իր աշխատանքը կշարունակի դիվանագիտական ծառայությունում

Քաղաքականություն
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:
Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում:
ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով»: