Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլի ԺԵԿ-ի տեղեկանքը փրկեց․ ՉԻ

Էլի ԺԵԿ-ի տեղեկանքը փրկեց․ ՉԻ
Քաղաքականություն
18:17, 31 май 2021
Երեկ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել հայերենին տիրապետելու հետ կապված թեստավորման գործընթաց՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվողների համար: Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատվել է դեռևս 2017 թ-ին՝ այն ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կողմից։

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ ի պատասխան Yerevanlur.am-ի այն հարցի, թե ինչպե՞ս է ստացվել, որ ռուսական կրթություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու հայերենի թեստավորմանը, պատասխանել է. «Ռ. Քոչարյանի կրթությունը ինչպես եղել է ռուսերեն լեզվի վրա հիմնված, այնպես էլ եղել է հայերեն լեզվի վրա հիմնված և համապատասխան տեղեկանք ներկայացվել է»։

«ՉԻ». Էլի տեղեկանք: Հետաքրքիր է, թե ո՞ր ԺԵԿ-ն է տեղեկանք տվել, որ Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է հայոց լեզվին:

Որովհետև չենք պատկերացնում, թե ինչպես կարող էր Քոչարյանը հայերենի թեստ հանձնել: Միայն «խնդիր» բառի մեջ երեք սխալ կանի՝ «խինթիռ»: Էլ չենք խոսում երիտասարդություն բառի մասին:

Բայց դե, մարդը ԺԵԿ-ի տեղեկանքով Ղարաբաղը միայնակ ազատագրել է, ԺԵԿ-ի տեղեկանքով Շուշին թաքուն գրավել է, Հայաստանն է հիմնադրել, ատոմակայանն է վերաբացել, կոռուպցիան է վերացրել, վերջին տասը տարում Հայաստանում է բնակվել, հիմա հայոց լեզուն ի՞նչ մեծ բան է, որ դրան չտիրապետի՝ ԺԵԿ-ի տեղեկանքով: