Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհամապատասխանություն Մոսկվայի ու Վաշինգտոնի օրակարգերում Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ

Անհամապատասխանություն Մոսկվայի ու Վաշինգտոնի օրակարգերում Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ
Քաղաքականություն
21:28, 31 май 2021
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի օրակարգերը չեն համընկնում երկու երկրների նախագահների հանդիպմանը: Նա միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է պատասխանելու Վաշինգտոնի բարձրացրած ցանկացած հարցին. հայտնում է ՏԱՍՍ-ը:


Հիշեցնենք, որ հունիսի 16-ին սպասվում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինի ու Բայդենի հանդիպումը Ժնևում:


Ավելի վաղ Բայդենն ասել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկելու մարդու իրավունքների պահպանման թեման: «Մի քանի շաբաթից ես կհանդիպեմ նախագահ Պուտինի հետ Ժնևում և շատ պարզ կհաղորդեմ, որ մենք թույլ չենք տա ոտնահարել այդ իրավունքները»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Մայիսի 26-ին էլ Կրեմլը խոստովանել է, որ մեծ սպասելիքներ չունի հանդիպումից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը չի ակնկալում, որ պետությունների ղեկավարներն առաջին հանդիպման ժամանակ կհասնեն փոխըմբռնման խոր տարաձայնությունների հարցերի շուրջ: