Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Սերժ Սարգսյանը մեղադրում է ոչմիթիզականներին, ինչո"ւ էր ՀՀԿ-ին այսքան տարի լծել ոչմիթիզականության քարոզին. Կարապետ Մխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե Սերժ Սարգսյանը մեղադրում է ոչմիթիզականներին, ինչո"ւ էր ՀՀԿ-ին այսքան տարի լծել ոչմիթիզականության քարոզին. Կարապետ Մխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22:19, 18 февраль 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանը Civic.am-ին տված հարցազրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հարցազրույցին և վերջինիս կողմից հնչեցրած մեղադրանքին, թե 2018 թվականի հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժում էր, իսկ «ոչմիթիզականությունը» արկածախնդրություն էր։ Մխչյանի դիտարկմամբ՝ եթե Սերժ Սարգսյանը փոխզիջումների կողմնակից էր, ապա ինչու՞ էին հենց իր կուսակցության բազմաթիվ անդամներ զբաղված «ոչմիթիզականության» քարոզով։ 

Ըստ «Իմ քայլ»-ական պատգամավորի՝ 2011 թվականը Ղարաբաղի հարցի կարգավորման համար այն հանգրվանային կետն էր, որից հետո այն խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը եղել է սպառված։

«Եթե կարդաք 1998-ի Անվտանգության խորհդրի նիստի սղագրությունը, ապա կտեսնեք, որ Սարգսյան Սերժը Ղարաբաղի հարցի կարգավորման սառեցման ակտիվ ջատագովներից էր», -նշեց Մխչյանը։

Մեղադրանքներին, թե պատերազմը հրահրվեց նաև ներկա իշխանության որոշ անթույլատրելի հայտարարությունների պատճառով, Կարապետ Մխչյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը լինելով երկար տարիների լուրջ քաղաքական գործիչ, գիտի՝ պատերազմները չեն սկսվում հայտարարությունների պատճառով, դրանք կարող են պատրվակ հանդիսանալ։ Ապա նաև հիշեցրեց․ «Սերժ Սարգսյանը իր հրապարակային ելույթներից մեկում ուղիղ ասեց՝ Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Արցախը իր անբաժան մասն է, որը ըստ էության իր բովանդակությամբ նույն հայտարարությունն է, ինչ՝ Արցախը Հայաստան է և վերջ»։

Լելե-Թեփեի օպերացիայի մասով Մխչյանը հիշեցրեց 2016 թվականը, երբ այդ բարձունքների կորստից հետո Սերժ Սարգսյանը այդ տարածքների մասին ասել էր, որ դրանք մարտավարական և ռազմավարական առումով անպիտան հողեր էին։ Ապա ասաց, որ այս պատերազմի ընթացքում Ադրբեջանին հաջողվել է ճեղքել հարավային բնագիծը՝ օգտագործելով նաև Լելե-Թեփեի բարձունքները, որը փաստացի ռազմավարական նշանակություն ունեցավ այս պատերազմում։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Վովա Հակոբյան