Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դաշնակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական սպանությունների հենարա՞ն․ ՉԻ

Դաշնակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական սպանությունների հենարա՞ն․ ՉԻ
Քաղաքականություն
11:31, 01 июнь 2021
Չեն կարող առանց իրար՝ Քոչարյանն ու Դաշնակցությունը: Դաշնակցությունը միշտ լիդերի խնդիր է ունեցել, Քոչարյանն էլ՝ քաղաքական ուժի: Արդյունքում՝ իրար գտան: Մանավանդ, որ երկուսն էլ քաղաքական դաշտում իրենց նպատակներին հասնելու համար պատրաստ են ամեն ինչի: ՀՅԴ-ն 1990-ականներին ստեղծում էր սեփական զինված ջոկատներ, գաղտնի կառույցներ, որոնք զբաղված էին սպանություններով և ահաբեկչություններով: Եվ բավական էր, որ Դաշնակցության գործունեությունը կասեցվի, քաղաքական սպանություններն անմիջապես դադարեցին, մինչև 1998 թվականի հեղաշրջումը, երբ Քոչարյանը եկավ իշխանության:

Վերջինս բանտից ազատ արձակեց դաշնակներին ու քանի որ որևէ քաղաքական հենարան չուներ, սրանց դարձրեց իր զենքը: Միանգամից սկսվեց քաղաքական սպանությունների նոր շարքը՝ Վահրամ Խոռխոռունի, Արծրուն Մարգարյան, հոկտեմբերի 27: 

Այս առումով տեղին է մեջբերել դեռևս 1996թ. սեպտեմբերին Վազգեն Սարգսյանի խոսքը՝ Համբարձում Գալստյանի սպանության և ՀՅԴ-ի մասին:

«Համբարձում Գալստյանի սպանությունը կազմակերպվեց, որպեսզի «Ղարաբաղ» կոմիտեի իշխանությունում գտնվող հատվածին հանեն հարթակում գտնվող հատվածի դեմ։

Հենց այդ նույն պահին նարկոբիզնեսի կասկածանքով ձերբակալվեց Դաշնակցության ներկայացուցիչը, ու արխիվներից արդեն դուրս եկան նյութերը «Դրո»-ի մասին։ Հերթը հասավ Հրանտ Մարգարյանին։ Շարքային դաշնակցականները, իհարկե, ոչ մի գաղափար չունեին «Դրո»-ի մասին, նարկոբիզնեսի մասին, բայց Դաշնակցության լիդերները շատ լավ էին հասկանում, թե հենց միայն «Դրո» բառն արդեն ինչ է նշանակում, թե ինչի է հասցնելու սա ի վերջո։ Եվ ծնվեց այդ հրեշավոր միտքը։

Դա նախապատրաստված էր, բայց դա պիտի իրականացներ Հրանտ Մարգարյանը։ Հ. Մարգարյանը մի անգամ Մոսկվայում փորձեց, չստացվեց։ Մարդուն, որին վարձել էին, որ Համբոյին Մոսկվայում սպաներ, վերջին պահին հրաժարվել էր՝ իմանալով, որ նա քաղաքական գործիչ է։ Ու դա որոշակի ժամանակով հետ ընկավ։ Հ. Մարգարյանի ձերբակալությունից հետո շատ շտապ կարգով Դաշնակցության պարագլուխները որոշեցին փորձն իրականացնել արդեն հայտնի իրավիճակների մեջ։ Պատկերացրեք, եթե նրանք, այդ ամեն ինչից բացի, նաև չէին շտապում, Հրանտն այդ գործերը լավ էր կազմակերպում։ Վահան Հովհաննիսյանն ավելի վատ կազմակերպեց, որովհետև առաջին անգամ էր կազմակերպում և շտապում էր։ Հրանտին արագ օգնություն էր պետք։ Եթե այդ ամեն ինչից բացի, գոնե չշտապեին, գլուխներին մի բան քաշած լինեին, էդ ամեն ինչը հաստատ ջարդվելու էր իշխանությունների վրա։

Իսկ ինչ վերաբերում է իբր թե Դաշնակցության դեմ մեր, նախագահի պայքարին, դա պայքար չէր Դաշնակցության դեմ, դա պայքար էր ընդհանրապես զինված խմբավորումների, քաղաքական տեռորիզմի, թայֆայականության, զինված հեղաշրջումների դեմ։ Ես սա համարում եմ մեր իշխանությունների, հատկապես Տեր-Պետրոսյանի ամենամեծ ձեռքբերումը։ Դա ամենամեծ, ամենակայուն ձեռքբերումներից մեկն էր։ Եվ մենք խուսափեցինք երկրորդ անգամ քաղաքացիական խոշոր պատերազմից։ Իսկապես կային այդ խմբավորումները, իսկապես նաև բանակ էին մտել (բանակի կառույցներից ես տասնյակ, հարյուրավոր մարդիկ եմ հանել), իսկապես դա պրոպագանդիստական աշխատանք էր կատարում, և իսկապես պատրաստվում էր լուրջ աշխատանք այդ ուղղությամբ»:

Աղբյուր՝ ՉԻ