Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու․ Մհեր Գրիգորյան

Միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու․ Մհեր Գրիգորյան
Քաղաքականություն
12:08, 01 июнь 2021
«Կրկին վստահեցնում եմ ձեզ, որ միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել, չի քննարկելու և հնարավոր էլ չի քննարկել նման հարց»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, որ միջանցք անվանելով՝ ինչ-որ մարդիկ նկատի ունեն  տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, դա բացառվում է  քննարկումների օրակարգում։

«Այո՛, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, և կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է»,- ասաց Մհեր Գրիգորյանը։    
Ինչ վերաբերում է այս հարցի միջազգային արձագանքներին, Մհեր Գրիգորյանն ասաց, որ մոտ օրերս բոլորը կլսեն այդ արձագանքները։