Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին անգամ նախարարությունն իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր․ Հայկ Չոբանյան․ Տեսանյութ

Առաջին անգամ նախարարությունն իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր․ Հայկ Չոբանյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
16:14, 02 июнь 2021
Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումների ժամանակ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը ներկայացնելով իր ոլորտը, ասաց․

«2020 թվականի ծրագրային բյուջետավորման ձևչափով պետական բյուջեի 5 ծրագրերի գծով 16 միջոցառումներ․ նախարարության ճշտված բյուջեն կազմել է 9 միլիարդ դրամ, փաստացի կատարողականը 84 կամ 93․3, տոկոս»։

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Հայկ Չոբանյանին հարց ուղղեց, ասելով, որ նա նշեց, որ տարեկան ճշտված պլանը 9 միլիարդ դրամ է եղել, փաստացի կատարողականը եղել է 8,4 միլիարդ դրամ ու ըստ ծրագրերի, օրինակ՝ պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունները՝ նախատեսված 3 միլիարդ 355 միլիոն դրամի փոխարեն կատարվել են 84,7 տոկոսով, 2,8 միլիարդ դրամի և ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը նույն չափով է մնացել։ 

«Հիմա, քանի որ 2020 թվականը ռազմական գործողությունների տարին էր ու այդ ընթացքում մենք գիտենք, որ բավականին ինտենսիվ հենց Ձեր նախարարության աշխատակիցների և Ձեր նախարարության ենթակայության տակ գտնվող մասնագետների մասնակցությամբ լայնածավալ աշխատանք է կատարվել, կխնդրեմ այս մասով պարզաբանեք՝ ինչքանով, որ դա հրապարակայնացման ենթակա է, որ ինչքանով, որ դա գաղտնիությանը չի հակասում»,- ասաց Բաբկեն Թունյանը։    

Ի պատասխան Հայկ Չոբանյանն ասաց, որ 2020 թվականին առաջին անգամ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պատվեր, որը նշանակում է, որ պատվիրվել են կոնկրետ սպառազինություն և զինտեխնիկա՝ նախարարության կողմից իրենց ոլորտի կազմակերպություններին։

«Դա պայմանավորված է եղել  բնականաբար պատերազմական իրավիճակում առաջացած խիստ պահանջարկի հետ։ Մենք ռազմաարդյունաբերական ոլորտը դիտարկում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին զուգահեռ։ Այսինքն՝ այս երկու ոլորտները դրանք առանձնացված չեն իրարից, դրանք միահյուսված են իրար մեջ»,- ասաց Հայկ Չոբանյանը։      

Տեսանյութն՝ այստեղ