Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը չի ունեցել համապատասխան թեկնածու, ընդառաջ է գնացել ինձ են առաջադրել․ դա ճարահատյալ ընտրություն չի եղել․ Էդգար Ղազարյան

Խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» խմբակցությունները Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու են առաջադրել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։ 
Civic.am-ը թեմայի վերաբերյալ զրուցեց թեկնածուի հետ։ Նրա և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Անահիտ Մանասյանի թեկնածությունները նախ կքննարկվեն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում։ Դրական եզրակացություն ստացած թեկնածուի քվեարկությունը կկայանա փակ գաղտնի։ Էդգար Ղազարյանը նշեց, որ չընտրվելու դեպքում կշարունակի իր հասարակական-քաղաքական գործունեությունը։ Թեկնածուն նաև նշեց, որ, ըստ էության, ինքը ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության թեկնածուն է, քանի որ ընդդիմությունը ի՛նքը չի առաջարկել իր թեկնածությունը, այլ դա արել է հասարակական տարբեր շարժումների առաջարկով, և սա, ըստ Ղազարյանի, իդեալական դասավորություն է ՄԻՊ պաշտոնը զբաղեցնելու համար, քանի որ ինքը քաղաքական կաշկանդվածություն չունի։  

Ըստ Էդգար Ղազարյանի՝ այնպես, ինչպես 2018 թվականին Ֆելիքս Ցոլակյանը, ի հակառակ ՀՀԿ խմբակցության որոշման, կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այժմ ևս հնարավոր է, որ «Քաղաքացիական պայմանագրից» լինեն պատգամավորներ, որ կողմ կքվեարկեն իր թեկնածությանը, առավել ևս, որ քվեարկությունը տեղի է ունենալու փակ գաղտնի ձևաչափով։

Ղազարյանը կարծում է, որ ՔՊ թեկնածուն չի համապատասխանում ՄԻՊ-ի պաշտոնի համար Սահմանադրությամբ ամրագրված կետերին, քանի որ չի հանդիսանում հանրային բարձր հեղինակություն ունեցող մարդ, քանի որ հանրային գործունեությամբ երբևէ չի զբաղվել, չնայած չբացառեց, որ իր դեպքում ևս Սահմանադրությունը կարող է խախտվել, որովհետև հանրային գործունեությամբ զբաղվելը դեռևս չի ենթադրում ունենալ բարձր հեղինակություն։

Էդգար Ղազարյանը բացառեց հավանականությունը, որ իշխանության կողմից առաջարկի դեպքում կստանձնի որևէ պաշտոն այս կառավարությունում։
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան