Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Շվեդիան կդառնա ՌԴ պատասխան քայլերի օրինական թիրախ». Շվեդիայում ՌԴ դեսպան

«ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում Շվեդիան կդառնա ՌԴ պատասխան քայլերի օրինական թիրախ». Շվեդիայում ՌԴ դեսպան
Քաղաքականություն / Աշխարհ
14:01, 29 март 2023
Շվեդիայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Տատարինցևին կկանչեն թագավորության ԱԳՆ։ Այս մասին հայտնում է  TT գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության ղեկավար Թոբիաս Բիլստրյոմին։

«Արտաքին գործերի նախարարությունը կկանչի Ռուսաստանի դեսպանին հստակ արտահայտվելու համար ազդեցության այս ակնհայտ փորձի դեմ»,- պարզաբանել է նախարարը։ Նա նաև նշել է, որ երկրի անվտանգության քաղաքականությունը որոշում է Շվեդիան և ոչ երբեք մեկ ուրիշը։
 
Դեսպանը կկանչվի դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակման կապակցությամբ, որում ասվում է, 
որ Շվեդիան կդառնա  «Ռուսաստանի պատասխան քայլերի օրինական թիրախ», եթե երկիրը անդամակցի ՆԱՏՕ-ին։