Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, տղաների հետ լծվել է Քոչարյանի համար ձայներ հավաքելու գործին

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, տղաների հետ լծվել է Քոչարյանի համար ձայներ հավաքելու գործին
Քաղաքականություն
18:50, 02 июнь 2021
Civic.am-ն արդեն տեղեկացրել է, որ նախորդ ընտրություններին մշտապես ՀՀԿ-ի համար աշխատած հին ընտրակեղծարար մեքենան, գյուղապետերով ու թաղային հեղինակություններով, որոշել է այս արտահերթ ընտրություններին աշխատել ոչ թե ՀՀԿ-ի, այլ Քոչարյանի համար ու Քոչարյանի փողերով։ Գրել էինք նաև, թե որ ՀՀԿ-ականներն են աշխատում Քոչարյանի համար։

Մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում Քոչարյանի համար աշխատում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ)։ Ձայներ հավաքելու գործում հատկապես ակտիվ են ՄԱՊ-ի Ալիկի տղան՝ Մակար Պետրոսյանը և փեսան՝ Լևոն Խորոզյանը, որը նախկին գյուղապետ է եղել։

Քոչարյանի Արմավիր քաղաքի շտաբի պետը Սևակ Մինասյանն է, որը նախկինում Արմավիրի քաղաքապետի թեկնածու է եղել։ Ե՛վ Լևոն Խորոզյանը, և՛ Սևակ Մինասյանը նախկինում ԱԺ ընտրությունների, և քաղաքապետի ընտրությունների ժամանակ անցել են տարբեր քրեական գործերով՝ կրակոցների, ծեծկռտուքների համար։ 

Արմավիրից բացի Էջմիածին քաղաքում Քոչարյանին է սատարում, և նրա համար է աշխատում քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպո մականվամբ, որի եղբորը 2 օր առաջ սպանեցին Զվարթնոցի կամուրջի տակ։ Ճիշտ է, սպանությունը ընտրությունների հետ կապ չունի, հին հաշիվների հետ կապված վենդետա է, բայց Պիպոն և իր ամբողջ թիմը Քոչարյանի համար են աշխատում։

Արփի Հարությունյան