Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա արդեն ոչ թե նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ համաձայնագրի խախտում է, այլ նոր ստատուս քվո ամրագրելու սկիզբ. Արման Բաբաջանյան

Սա արդեն ոչ թե նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ համաձայնագրի խախտում է, այլ նոր ստատուս քվո ամրագրելու սկիզբ. Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
11:57, 30 март 2023
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեւյսբուքյան իր էջում գրել է․

Սա արդեն ոչ թե նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահչակ համաձյանգրի խախտում է, այլ նոր ստատուս քվո ամրագրելու սկիզբ։ 
Ռուս խաղաղապահներն այսօրվանից Լաչինի միջանցքում անելիք չունեն։ Այս դիրքերը գրավելով ադրբեջանցիներն ամբողջությամբ վերահսկում են Լաչինի բոլոր կոմունիկացիաները։

Լաչինի միջանցքի որևէ հատվածում անցակետի տեղադրումը նույնիսկ այսուհետ կորցնում է իր հրատապությունն ու կարևորությունը Բաքվի համար։ Ադրբեջանը կարող է անցակետ տեղադրելու պահանջից հրաժարվել, ընդհուպ բացել միջանցքը։ Բոլոր խոչընդոտներն ու միջանքի և այլ կոմունիկացիաների ուղղությամբ անորոշություններն այլևս հաղթահարված են։ Իսկ ռուս խաղաղապահներն այլևս միջանցքում որևէ գործառույթ չունեն։

Ադրբեջանի կողմից սույն բարձունքները գրավելուց հետո ո՞րն է լինելու ռուսների պարտականությունների շրջանակը Արցախում։ Արցախյան հիմնահարցի առանցքում Լաչինի հարցը անկյունաքարային է եղել և մնում։ Արցախի ապագայի վերաբերյալ Լավրովի վերջին հայտարարություններից և ադրբեջանական զինված ուժերի այս գործողություններից հետո համոզված կարելի է պնդել, որ հանձնելով այս բարձունքները, ռուսները պատրաստվում են հանձնել ամբողջ Արցախը և կասկածից վեր է, որ բանը այլևս չի էլ հասնելու 2025-ին՝ ռուսները գնալու են Արցախից։

Ռուսական խաղաղապահությունը Արցախից դուրս բերելու հարցում Ադրբեջանն ունի հավաքական Արևմուտքի աջակցությունը։ Այստեղ մենք շանս չունենք։

Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, մենք ի՞նչ ենք պատրաստվում անել մեր հայրենակիցների անվտանգության համար (իրավունքների մասին այս պահին ծիծաղելի է խոսել)։

Այսօրվանից 2000 ռուս խաղաղապահներն Արցախում շարքային ոստիկաններ են։

Ինչո՞ւ է այս ամենը կարևոր իմանալ, արձանագրել, վերլուծել։

Ռուսները այսպես՝ ամենուր, Հայաստանի տարածքում նրանց հանձնված ամեն ինչ հանձնելու, իրենց վերապահված բոլոր դիրքերն ու պատասխանատվության գոտիներից հրաժարվելու են։

Շարունակեք հետևել ռուսների, արամաբրահամյանների ու սամվելկարապետյանների հորդորներին։ Հայաստանի կենսական շահերի համար գերկարևոր Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը կապելք Պուտինի ձերբակալման միջազգային դատարանի որոշման հետ։
Ռուսները հասկանում են, որ Ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից Պուտինի համար ոչ մի սպառնալիք չի ներկայացնում։ Այ ստրատեգիական գործընկեր Ադրբեջանի նախագահի, նրա հանցակից քաղաքացիական և զինվորականության համար ներկայացնում է։ Եւ Ռուսաստանը Հայաստանի վրա իր ունեցած ազդեցությունը պիտի գործադրի, որ Ադրբեջանի պատերազմական հանցագործներին ազատի պատասխանատվությունից։

Շատերին էլ թվում է, թե այսպես ռուսները Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմի չեն մղի, կամ որ ամենահավանականն է՝ երկիրը ներսից չեն պայթեցնի։

Չարաչար սխալվում եք՝ ռուսները վաղուց կայացրել են Հայաստանի վերաբերյալ ռազմավարական որոշումը, բոլոր ուղղություններով ու ճակատներով թիրախավորել են Հայաստանը և Հայաստանի ապագան։

Նրանց, և ոչ միայն նրանց, նպատակը մնում է նույնը՝ Հայաստանին զրկել ընտրության իրավունքից, դաշնակից, բարեկամ փնտրելու և ունենալու հնարավորությունից և պետականություն կայացնելու, ամրապնդելու, զարգացնելու երազանքից։