Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսի 2-ին խորհրդակցություններ են տեղի ունեցել․ ՌԻԱ Նովոստի

ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսի 2-ին խորհրդակցություններ են տեղի ունեցել․ ՌԻԱ Նովոստի
Քաղաքականություն
23:15, 02 июнь 2021
Հունիսի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

Նշվում է, որ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի առանձին սահմանային շրջաններում ապաէսկալացման ուղիները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել աշխատանքային շփումները։ Խորհրդակցությունների այլ մանրամասներ չեն հաղորդվում։