Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պոլիտեխնիկի դիպլոմն ազատել է Քոչարյանին հայերենի թեստից․ 5 թեկնածու արդեն կտրվել է

Պոլիտեխնիկի դիպլոմն ազատել է Քոչարյանին հայերենի թեստից․ 5 թեկնածու արդեն կտրվել է
Քաղաքականություն
11:33, 03 июнь 2021
Պարզվում է՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող պատգամավորների թեկնածուներից ոչ բոլորն են տիրապետում հայերենին։ 

Civic.am
-ի հետ զրույցում ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը տեղեկացրեց, որ պատգամավորի 7 թեկնածու հայերենի ատեստավորման թեստի հայտ են ներկայացրել, որոնցից միայն մեկն է կարողացել հանձնել թեստը․ «8 հայտ է եղել, որից 1 թեկնածուն երկու անգամ է հայտ ներկայացրել և երկու դեպքում էլ չի անցել թեստը, իսկ մեկն էլ հիվանդ է եղել և չի կարողացել մասնակցել հայերենի ատեստավորմանը։ Այսինքն պատգամավորի 7 թեկնածուներից միայն մեկն է անցել ատեստավորումը»։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ապա նա թեպետ հայերենի ոչ սահուն խոսքին ատեստավորում չի անցնի։

Մեզ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից տեղեկացրեցին, որ  Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է ավարտական դիպլոմ՝ տրված Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից, որը, համարվում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ։