Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում այլևս մերկացման կարիք չունի»․ Արման Բաբաջանյան․ Տեսանյութ

«Ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում այլևս մերկացման կարիք չունի»․ Արման Բաբաջանյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
11:42, 03 июнь 2021
ԱԺ արտահերթ նիստում այսօր՝ հունիսի 3-ին,Արման Բաբաջանյանը իր ելույթի ժամանակ անդրադառնալով անվտանգային խնդիրներին նշեց, որ մեր քայլերը անբավարար են, անբավարար են և ոչ գոհացուցիչ՝ նաև ռազմավարական գործընկեր Ռուսաստանի պահվածքը, ՀԱՊԿ-ի անարձագանք կեցվածքը։ «Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես են շարունակվելու մեր հարաբերությունները ռազմաքաղաքական այդ դաշինքում գտնվող մեր գործընկերների հետ։ Այս ամենից հետո, արդյո՞ք մենք դիտարկում ենք առհասարակ այդ կազմակերպության արմատական բարեփոխում կամ ընդհանրապես պատրաստվու՞մ ենք մեր անդամակցությունը քննարկել, թե՞ ոչ, և ինչ է սպասվում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին այս ամենից հետո։ Կարծում եմ, այլևս, ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում մերկացման կարիք չունի և այս իմաստով Խորհրդարանը, Խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովները ևս պետք է քննարկումներ ձեռնարկեն», - ասաց Արման Բաբաջանյանը։

Տեսանյութն՝ այստեղ