Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք. ամբաստանյալ Քոչարյանն արդեն սպառնո՞ւմ է

Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք. ամբաստանյալ Քոչարյանն արդեն սպառնո՞ւմ է
Քաղաքականություն
13:07, 03 июнь 2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող, 3 մլն կաշառքի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի երկու թաղամասերի բնակիչների և շտաբերի ներկայացուցիչների հետ:

«Ուր էլ գնան, գտնել-բերելու ենք․ Այդ առումով հանգիստ եղեք։ Այս պատահածի համար մարդիկ պետք է պատասխան տան և այդ պատասխանը պետք է լինի արդարադատության միջոցով՝ հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք։ Երբ երկար ժամանակ զբաղեցնում ես երկրի ամենաբարձր պաշտոնը, պետք է էմոցիաներդ և զգացմունքներդ միշտ համադրես օրենքի գերակայության հետ։ Նման դեպքերում միշտ պայքար է գնում քաղաքականության և օրինականության միջև։ Մենք մեզ չպետք է այս իշխանությունների պես պահենք, և այս քաղաքականության և օրինականության պայքարի մեջ պետք է հաղթի օրինականությունը։ Դրանից կշահի և՛ պետությունը, և՛ ժողովուրդը», - հայտարարել է ամբաստանյալ Քոչարյանը։