Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իդիոտկա», «լկտի պահվածք»․ փոխադարձ վիրավորանքներ ԱԺ-ում

«Իդիոտկա», «լկտի պահվածք»․ փոխադարձ վիրավորանքներ ԱԺ-ում
Քաղաքականություն
13:20, 03 июнь 2021
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօրվա իր ելույթում ԱԺ ամբիոնից անդրադառնալով Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման փաստին՝ հայտարարեց․ «Այս պայթյունավտանգ իրավիճակում ո՞րն է պետության մեսիջը՝ որ վաղը դուք վերածվելու եք պարկերում լցված դիակների՝ որևէ սենյակում գցա՞ծ: Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ: Ես կարծում եմ, որ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»: 

Նրա ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն արձագանքեց՝ «Իդիոտկա»: Քանի որ խոսափողը միացված էր, դահլիճում լսվեց նրա ասածը։

Այնուհետև Թագուհի Թովմասյանն անցավ վիրավորանքի՝ Լենա Նազարյանից պահանջելով ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել «լկտի պահվածքի» համար։ Նրան միացան «Իմ քայլը» լքած Սոֆյա Հովսեփյանն ու Աննա Գրիգորյանը։

Տարակուսելի է, որ «Իմ քայլով» պատգամավոր դարձած ու ճամբար փոխելով՝ կոռուպցիայի կնքահայր ՀՀԿ-Վանեցյան դաշինքին միացած Թագուհի Թովմասյանը խոսում է «թասիբի» մասին՝ այն էլ պատերազմի հերոսների մասունքների կոնտեքստում։