Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել էր մեր ցուցակ՝ հարմար պահին դուռը մեր երեսին շխկացնելու համար. Լենա Նազարյան

Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել էր մեր ցուցակ՝ հարմար պահին դուռը մեր երեսին շխկացնելու համար. Լենա Նազարյան
Քաղաքականություն
13:57, 03 июнь 2021
«Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ և առաջին իսկ հարմար պահին դուռը մեր երեսին շխկացնելու համար և ուրիշ ցուցակ գնալու, այնտեղից օգուտներ ստանալու և երևի նորից հաջորդ ցուցակ անցնելու համար: Եվ թող ինքը ներողություն խնդրի նրա համար, որ լինելով խմբակցության անդամ ամբողջ պատերազմի ընթացքում, պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից և հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց զոհված զինծառայողների ոչ պատշաճ պահված դիերի մասին։ Ելույթի ավարտին հնչեց «իդիոտկա» արտահայտությունը՝ ենթադրաբար ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կողմից։

Թագուհի Թովմասյանն իր հաջորդ ելույթում ասաց․ «Քիչ առաջ իմ ելույթի ժամանակ խոսում էի պղծված դիերի մասին և որպես արձագանք՝ նախագահողը իրեն թույլ է տալիս ելույթից հետո վիրավորական արտահայտություն իմ հասցեին։ Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում եմ ներողություն խնդրել Ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու։ Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո։ Լրատվամիջոցները ողողված են ձեր խոսքով, հերքելու կարիք չկա, բարձրախոսը միացված է և Դուք իմ հասցեին պարզ ասում եք վիրավորական արտահայտություն։ Փոխանակ ներողություն խնդրեք, որ Դուք, Ձեր իշխանությունը դիակները պղծել է, լցրել եք կարտոֆիլի տոպրակների մեջ, Դուք քննադատությանը պատասխանում եք վիրավորանքո՞վ, ամաչեք ուղղակի դրա փոխարեն։ Էս ինչ վարքագիծ է ընդհանրապես։ Ինչ եք ուզում ապացուցել։

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն արձագանքեց՝ նշելով․ «Տիկին Թովմասյան, եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների ու ապրումների մասին՝ չի նշանակում, որ ես չեմ զգում և չեմ ցավում։ Մենք էլ ենք մարդ ու մենք էլ համբերություն ունենք»։