Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին․ ՔՊ-ն երբեք գումարով ձայն չի գնել և չի էլ պատրաստվում․ Վահագն Ալեքսանյան

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին․ ՔՊ-ն երբեք գումարով ձայն չի գնել և չի էլ պատրաստվում․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
17:23, 03 июнь 2021
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ տելեգրամյան հերթական անանուն ու անհասցե ալիքով հրապարակվել, հետո էլ որոշ իրենց լրատվական համարող կայքերի կողմից վերահրապարակվել է ««Քաղաքացիական պայմանագրի» Ավանի շտաբում գումար են բաժանում ձայների դիմաց» վերնագրով հոդված։ Թե՛ հոդվածի վերնագիրը, թե՛ հոդվածն ամբողջությամբ կատարյալ սուտ են ու զրպարտանք։ 

«Քաղաքացիական պայմանագիրը»՝ ի տարբերություն այդ լրատվամիջոցների քաղաքական տանիքների, երբեք գումարով ձայն չի գնել և չի էլ պատրաստվում։ 

Հ․Գ․ Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին․․․»։