Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան

Քաղաքականություն
«Ստում են թե' Արծվիկ Մինասյանը, թե' մյուս դաշնակները։ Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել։ Մնացել է իր տեղում կանգնած, որտեղ էլ դեռ չպարզված առարկայով հարված է ստացել գլխի շրջանում։ Վլադիմիր Վարդանյանից կռվարար ագրեսոր, իսկ վարորդ-պատգամավորից ինքնապաշտպանվող քաղաքացի ստանալու թեմատիկայով թատրոնը չի հաջողելու։ Հատկապես այն պարագայում, երբ դեպքից անմիջապես հետո արնահոսող Վարդանյանին մոտեցած Արծվիկ Մինասյանը չէր ասի , - «Խնդրում եմ դուք բան մի արեք, ես խոստանում եմ՝ ինքս կպատժեմ»»։